Վեցերորդ սերնդի նոր Jeep Cherokee-ն․ նոր ֆոտոներ

Jeep-ը հրապարակել է նոր Cherokee-ի լուսանկարները։ Stellantis կոնցերնի մաս կազմող բրենդը շարունակում է թիզերային արշավը «վեցերորդ» Cherokee-ի պրեմիերայից առաջ, որը պետք է կայանա առաջիկա ամիսներին։ Այս անգամ Jeep-ը ցույց է տվել նորույթի հետևի մասը. այն, ինչպես մեքենայի առջևի հատվածը, դարձել է ավելի քառակուսի և հեռացել է նախորդ սերնդի կլորավուն ձևերից։ Բացի այդ, հայտնվել է նոր տեղեկատվություն ամենագնացի ուժային համակարգերի մասին։ Մեքենան կլինի հիբրիդային և ամբողջովին էլեկտրական տարբերակներով։

Jeep-ի գլխավոր տնօրեն Բոբ Բրոդերդորֆը խոստացել է նորույթի համար «մրցունակ գին» Compass-ի և Grand Cherokee-ի միջև, որը կօգնի Jeep-ին ուժեղացնել դիրքերը շուկայում։ Վեցերորդ սերնդի Cherokee-ի դեբյուտը սպասվում է առաջիկա ամիսներին, իսկ վաճառքները կմեկնարկեն 2026 թվականին։