Առնոլդ Շվարցնեգերը և նրա Mercedes-ների հավաքածուն (ֆոտոշարք, վիդեո)

Հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցնեգերը Mercedes-Benz-ի վաղեմի երկրպագու է, և նրա մեքենաների հավաքածուն ներառում է Mercedes-Benz բրենդի մի քանի հայտնի մոդելներ։ Ապրել;ով Հարավային Կալիֆորնիայում՝ նրան հաճախ կարելի է տեսնել Mercedes-ի որևէ մոդելի ղեկին, որը համապատասխանում է նրա համարձակ հանրային կերպարին։

Հայտնի լինելով «էքշըն» ժանրի ֆիլմերում կերտած իր դերերով և Կալֆորնիայի նահանգապետի իր պաշտոնով, Շվարցնեգերը նախընտրում է այնպիսի ամուր և հզոր ավտոմեքենաներ, ինչպիսիք են Mercedes-Benz Unimog-ը և G-Class-ը, որոնք աչքի են ընկնում իրենց արտաճանապարհային հատկանիշներով։ Նա նաև ունեցել է Mercedes-Benz-ի բարձրակարգ մոդելներ, ինչպիսիք են SLR McLaren-ը, SLS AMG-ն և W140 S600-ը՝ մոդիֆիկացված Lorinser-ի կողմից։