Nissan-ը պատրաստվում է թողարկել նոր կոմպակտ էլեկտրական ավտոմեքենա՝ հիմնված Renault Twingo-ի վրա, հայտնում է AutoExpress-ը։ Նորույթը կհայտնվի 2026 թվականին և կարտադրվի Renault-ի՝ Սլովենիայում գտնվող գործարանում։ Սպասվում է, որ մոդելի գինը կկազմի 23 000 եվրոյից պակաս՝ անկախ եվրոպական արտադրությունից, ինչը այն կդարձնի էլեկտրամեքենաների սեգմենտում ամենամատչելիներից մեկը։
Ապագա կոմպակտ էլեկտրական քրոսովերը կօգտագործի նույն հարթակն ու բաղադրիչները, ինչ նոր սերնդի էլեկտրական Twingo-ն։ Մոտ 80% պահեստամասերը միատեսակ կլինեն Renault և Dacia մոդելների հետ, ինչը կնվազեցնի ինքնարժեքը և կհեշտացնի սպասարկումը։
Նորույթի հիմքում կլինեն մատչելի լիթիում-երկաթ-ֆոսֆատային (LFP) մարտկոցներ։ Նախնական տվյալներով՝ մեքենայի երկարությունը կկազմի մոտ 3,8 մետր, իսկ անիվների բազան՝ շուրջ 2,5 մետր։ Առաջարկվելու են առջևի քարշակով տարբերակներ՝ 70 կՎտ (95 ձիաուժ) և 90 կՎտ (122 ձիաուժ) հզորությամբ, իսկ շարժման հեռավորությունը կգերազանցի 300 կիլոմետրը։
Նախագիծը ղեկավարում է Renault-ի Ampere ստորաբաժանումը՝ Չինաստանից ժամանած ինժեներների ակտիվ աջակցությամբ, ինչը թույլ է տալիս արագացնել նախագծման և թողարկման գործընթացը։
Նշենք, որ 2025 թվականին Nissan-ը կներկայացնի նաև Micra-ի էլեկտրական տարբերակը՝ հիմնված Renault 5-ի վրա, ինչպես նաև կթարմացնի իր հայտնի էլեկտրամեքենաները՝ LEAF-ը ու Juke-ը։