Միասին 1,5 միլիոն կմ․ Բիլ Մաքիչերն և Porsche 911 Turbo անբաժան զույգի պատմությունը (ֆոտոշարք)

Ծանոթացեք Բիլ Մաքիչերնի եւ նրա Porsche 911 Turbo-ի հետ, որը նրա մոտ է ավելի քան 40 տարի:
Մեծանալով որպես ամերիկյան մկանուտ մեքենաների (muscle car) երկրպագու, Բիլն առաջին անգամ հանդիպեց Porsche 911-ի հետ 1970 թվականին: Դա կարմիր Porsche 911 T-ն էր, եւ Բիլը պատմում է, որ չէր կարողանում հավատալ, թե ինչքան լավ էր պատրաստվապես է մեքենան, ինչքան արագ և ճկուն էր այն: Չնայած կոմպակտ չափերին եւ տպավորիչ կառուցվածքին, մեքենան շատ հարմարավետ էր և Բիլը անմիջապես սիրահարվեց Porsche-ին։

Երբ մի քանի տարի անց Կանադայում Porsche- ն վաճառքի հանեց 911-ի բազայի վրա ստեղծված Porsche 930 Turbo-ն, Մաքիչերնը անմիջապես որոշեց, որ պետք է գնի այն։ Դիլերը սկզբում փորձում էր համոզել Բիլին, որ Porsche 930-ը չափազանց հզոր էր և կարող էր ուղղակի սպանել նրան, բայց Բիլը անդրդվելի էր։ 1975 թ-ի աշնանը նա պատվիրեց Porsche 911 Turbo-ն, մուգ Midnight Blue կապտագույնով, կաշվե ինտերիերով, վարորդի սպորտային նստատեղով և սահմանափակ սլիպ-դիֆերենցիալով՝ թվով 350-րդ արտադրված Porsche 930 Turbo-ն։

Բիլը երբեք այլ մեքենա չվարեց։ 2012 թվականին նա Porsche 930 Turbo-ով հասավ 1 միլիոն կմ-ի ցուցանիշին և դեռ շարունակում է ճանապարհորդել։ Այս տարիների ընթացքում մի քանի շարժիչներ են փոխվել․ այժմ մեքենան աշխատում է 3.4 լիտր ծավալով հարթ վեցմխոցանի շարժիչով, որը վերջին ստուգման ժամանակ ցույց է տվել 660 ձիաուժ հզորություն։ Այս մեքենան օգնել է Բիլին կառուցել իր քիմմաքրման բիզնեսը, օգնել է մեծացնել երեխաներին և հնարավորություն է տվել մասնակցել բազմաթիվ սիրողական մրցարշավների։ 85 տարեկան հասակում Բիլը դեռ շարունակում է ամեն օր վարել իր Porsche 930 Turbo-ն և արդեն անցել է 1.5 միլիոն կմ ընդհանուր ճանապարհ։