Առանց ղեկի SAAB-9000-ը․ SAAB-ի նորարարական և ֆանտաստիկ ավտոմեքենան (ֆոտոշարք)

Ով հետաքրքրվել է, գիտի, որ SAAB ավտոմեքենաներն մի փոքր յուրահատուկ ու տարբերվող։ SAAB-ը, նաև, միշտ ցանկացել է, որ բոլորը մտածեն, թե իրենց մեքենաները ծագել են կործանիչ ինքնաթիռներից (թեև դա այդպես չէ)։ Եվ ահա՝ 90-ականների սկզբին SAAB-ի ինժեներները նախագծեցին SAAB 9000-ի մի տարբերակ, որը կոչվում էր Prometheus և չուներ ղեկ։ Փոխարենը, կենտրոնական վահանակում կար յուրահատուկ ջոյսթիք, որը պտտելով՝ մեքենան շրջվում էր ձախ կամ աջ։

Զուտ անվտանգային տեսանկյունից սա կարող էր լավ գաղափար լինել։ Prometheus-ը (PROgraMme for a European Traffic of Highest Efficiency and Unprecedented Safety, 1987-1995) եվրոպական նախագիծ էր, որում մասնակցում էին մի քանի ավտոարտադրողներ, նպատակ ունենալով բարելավել ավտոճանապարհների անվտանգությունը, ինչպես նաև ստեղծել ավելի մաքուր ու արդյունավետ տրանսպորտ։ Daimler-Benz-ը, Jaguar-ը, PSA Groupe-ը, BMW-ն և Saab-ը մասնակցում էին այդ նախաձեռնությանը։

Ի վերջո, նախագիծը ձախողվեց, քանի որ պարզվեց, որ հին ու բարի ղեկը փոխարինելն այդքան էլ հեշտ չէ։ Նոր ղեկավարման համակարգը շատ զգայուն էր, պահանջում էր մշտական ճշգրտում, ուստի գաղափարը շատ արագ մոռացվեց։