Հայտնվել են Xiaomi-ի նոր էլեկտրական քրոսովերի առաջին լուսանկարները։ IT-կորպորացիայի ղեկավար Լեյ Ցզյունը կիսվել է YU7 մոդելի լուսանկարներով, որոնք արվել են բնական լույսի ներքո, մինչդեռ նախկինում էլեկտրամեքենան ցուցադրվել էր միայն փակ տարածքներում։ Հնարավոր է տեսնել LiDAR-ը տանիքին, ինչպես SU7 սեդանի վրա, ինչպես նաև YU7-ի համար նախատեսված անիվների 26 տեսակի դիզայններից մեկը։ Ինչ վերաբերում է «կանաչ» քրոսովերի չափերին, այն մոտ է BMW X5-ին և Lexus RX-ին։
СarNewsChina-ի հաղորդմամբ՝ Xiaomi YU7-ը Չինաստանի շուկա կմտնի այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում, իսկ արժեքը կկազմի մոտ 300-400 հազար յուան ($41 337 – $55 116):

Կրոսովերը կունենա երկու տարբերակներ՝ 320 ձիաուժ հզորությամբ մեկ շարժիչով և 691 ձիաուժ հզորությամբ երկու շարժիչով: Հայտնի է դարձել նաև առավելագույն արագությունը՝ առաջին դեպքում այն սահմանափակված է 240 կմ/ժ-ով, իսկ երկրորդ դեպքում՝ 253 կմ/ժ-ով: Էլեկտրամեքենայի քաշը տատանվում է 2315-ից մինչև 2405 կիլոգրամ, իսկ մեկ լիցքավորմամբ ընթացքի հեռավորությունը հասնում է 700 կիլոմետրի:
Ավելի վաղ նաև բացահայտվել էր քրոսովերի սրահը: YU7-ն ավանդական կառավարման վահանակ չունի. դրա ֆունկցիաները կատարում է բարակ էկրանը, որը ձգվում է ամբողջ ճակատային ապակու լայնքով: Առջևի պանելի կենտրոնական մասը կզբաղեցնի մուլտիմեդիա համակարգի սենսորային էկրանը հաստ շրջանակով, որը կարելի է մոտեցնել վարորդին կամ ուղևորին: Մուլտիմեդիա համակարգը կաշխատի Xiaomi-ի սեփական HyperOS օպերացիոն համակարգի վրա:
