ԱՄՆ-ում սկսվել է հետաքննություն 1.3 միլիոն Ford F-150 պիկապների վերաբերյալ՝ փոխանցման տուփի հետ կապված անսարքության պատճառով: Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) ստացել է ավելի քան 80 բողոք փոխանցման անսպասելի և կտրուկ փոխումների վերաբերյալ, որի հետևանքով մեքենան հանկարծ անցնում է ավելի ցածր փոխանցման: Առանձին դեպքերում սա ուղեկցվում է հետևի անիվների արգելակմամբ և կառավարման կարճատև կորստով:
Խնդիրը պոտենցիալ վտանգներ է պարունակում. արագության ժամանակ հանկարծակի արգելակումը կարող է վթարի պատճառ դառնալ: Առավել անհանգստացնող է այն փաստը, որ խոսքը գնում է ԱՄՆ-ում ամենահայտնի պիկապի մասին, որի վաճառքները ամեն տարի գերազանցում են հարյուր հազարավոր միավորներ:
Reuters-ի տվյալներով՝ հետաքննությունը գտնվում է նախնական փուլում: Ford-ը դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չի տվել: Սակայն, եթե անսարքությունը հաստատվի, ամենայան հավանականությամբ կլինի մեքենաների զանգվածային հետկանչ:
NHTSA-ն կվերլուծի, թե որքան հաճախ է առաջանում խնդիրը, և արդյոք այն կապված է որոշակի արտադրության տարիների կամ մոդիֆիկացիաների հետ: Վերջնական եզրակացությունները խոստանում են ներկայացնել ավելի ուշ, սակայն արդեն մտահոգիչ նախադեպը արդեն իսկ դաշնային մակարդակով արձագանք է առաջացրել։