Չինաստանում 2 օրում պատվիրվել է ավելի շատ Huawei Maextro S800, քան մեկ տարում վաճառվել է Rolls-Royce ավտոմեքենա

Huawei Maextro S800 սուպերսեդանը հավաքել է 2108 նախնական պատվերներ՝ մեքենայի թեղարկման հայտարարությունից ընդամենը 2 օր հետո։

Maextro S800-ը դեբյուտ է արել նոյեմբերի 26-ին՝ Huawei Mate 70 շարքի հետ միասին։ Այն օգտագործում է Huawei-ի առաջատար տեխնոլոգիաները։ Նախնական պատվերներն ընդունվում են 2750 դոլար ավանսով, իսկ վերջնական գինը կազմում է 137 հազարից դոլարից մինչև 206 հազար դոլար։

Huawei խելացի ավտոմեքենաների բաժնի նախագահ Յու Չենդունը նշել է. «Maextro S800-ը շատ մեծ է, հավանաբար, գերազանցում է ճանապարհին գտնվող մեքենաների 99.99%-ին՝ հասնելով մոտ 5.5 մետրի, և միևնույն ժամանակ այն ոչ միայն մեծ է արտաքինից, այլև ունի մեծ ներքին տարածք»։

Automotive.am կայքում արդեն գրվել էր Huawei Maextro S800-ի դեբյուտի և տեխնիկական մանրամասների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *